Արդեն հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» խմբավորման վիրավորված անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը հանրային պաշտպաններ ունեն:
ArmLur.am-ը զրուցեց Հովհաննես Հարությունյանի հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ իրեն թույլ են տվել տեսակցել Հովհաննես Հարությունյանին: Պաշտպանը ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը թույլ չի տվել ցուցմունք տալու, սակայն նրանք զրուցել են, Հովհաննեսը ներկայացրել է իր մոտեցումները, որոնք, սակայն, Ավետիսյանը չներկայացրեց:
Հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը ևս արդեն հանդիպել է Աշոտ Պետրոսյանի հետ, ում գիտակցությունը տեղն է եղել, սակայն նրանց զրույցի այլ մանրամասներ Մերի Ալավերդյան չհրապարակեց:
Հավելենք, որ վիրավոր զինյալները գտնվում են Էրեբունի բժշկական կենտրոնում: