ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից: Նա սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝ Բրյուսել: Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռներով: Այդ ընկերության իրականացրած երկու չարտերային չվերթերից (նախօրեին` Երեւան-Ռոստով-Երեւան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել) մեկը համընկել է վարչապետի ուղղության հետ: Զարմանալի «զուգադիպությամբ» երեկ վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին: Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների «ոլոլորտը», մանավանդ որ օդանավակայանում գործող տաքսի ծառայությունը եւս նրա սեփականությունն է: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ի նախագահը Դավիթ Հարությունյանի եղբայրն է:




Լրահոս