Ոստիկանությունը պետք է բացատրություն տա իր այդ դիմումի համար, իրենց տված պատճառաբանությունը ոչ մի հիմք չունի: Անդրադառնալով ոստիկանության այն հորդորին, որ պետք է հավաքների վայրը տեղափոխեն այլ վայր` ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նա նաև նշեց, որ այս երեք օրերի ընթացքում ոչ մի բանակցություն չի եղել. «Պետք է շնորհակալ լինենք այն հայորդուն, ով սեփական կյանքը վտանգի տակ դնելով` լուծել է տղաների սննդի հարցը: Ես նրան գիտեմ միայն անուն ազգանունով և այլ բան չգիտեմ»:
Իսկ անդրադառնալով այն հանգամանքին, որ գնալով այս ամենը տանում է դեպի փակուղի, և հանգուցալուծումն էլ դառնում է անհասկանալի` Ենիգոմշյանը նշեց, որ հանգուցալուծումը հենց առաջին օրվանից հայտնի է իշխանություններին. «Ժիրայր Սէֆիլյանը բազմիցս ասել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այս ամենը արյունահեղությամբ չավարտվի: Սէֆիլյանն ասել է, որ պետք է հանդիպի տղաներին, խոսի նրանց հետ, հետո նոր կհանդիպի իշխանության ներկայացուցիչներին և կքննարկվեն հետագա քայլերը»: