Սերժ Սարգսյանին շատ բան չկա անելու. ընդամենը պետք է դիմի իր փեսային, որ մի քանի տող գրել տա ու անվճար եթերում հրաժարական ներկայացնի. Թամար Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մհեր Մկրտչյանի այրին` Թամարա Հովհաննիսյանն այս պահին ելույթ է ունենում Խորենացու փողոցում: «Սերժ Սարգսյանին շատ բան չկա անելու, ընդամենը պետք է դիմի իր փեսային, որ մի քանի տող գրել տա ու անվճար եթերում հրաժարական ներկայացնի: Նա կարող է դա անել առանց վճարելու: Թող նա հաստատի, որ կյանքում մի անգամ կարող է լինել տղամարդ: Կարող է հանգիստ ասել` ով հայ ժողովուրդ, դուք ինձ չեք ուզում, ես կարճ ասած` Աշոտյանի գիրկն եմ գնում: Քանի որ մեր զավթված պետությունը չի պաշտպանում մարդուն, դրել է մարդու իրավունքների պաշտպան ոնւյն տեղից: Ես հույս չունեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը կպաշտպանի մարդկանց իրավունքները: Թող նա էլ տղամարդկություն ունենա և այդ հարցը լուծի վերջնականապես»:




Լրահոս