Հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ.Կ-ն (1934 թ.ծնված) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Փրկարարները Գյուրջինանց յալը կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ:
Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 08.00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: