ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանն իր քավորի՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ իրենց ընտանիքներով դարձյալ մեկնել են Դուբայ՝ հանգստանալու: Թեեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, թե իր ղեկավարը Հայաստանում է եւ մասնակցել է բազմաթիվ աշխատանքային հանդիպումների, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեկ-երկու օր ուշացումով Դուբայ է մեկնելու նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ դարձյալ ընտանյոք: Նկատենք, որ այս տրիոյի՝ ավանդույթ դարձած աշնանային հանգիստը սկսեց հասարակական հնչեղություն ունենալ այն օրերից, երբ լուրեր սպրդեցին, որ նրանք հանգստանալու ժամանակ ծրագրել են երկրում իշխանափոխություն անել:




Լրահոս