Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են ընդլայնել Ղարաբաղում ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

РИА Новости-ի փոխանցմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդալյնման հարցի վերաբերյալ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են այն պարտավորությունների կատարման ուղղությամբ, որոնք նախագահները ստանձնել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ լարվածության նվազման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար:

Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ: Պլանավորված է շարունակել հակամարտության կարգավորման վերաբերյալ մասշտաբային բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ:

Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազեցման համար»,- ասել է Ուորլիքը:




Լրահոս