ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ համացանցից
Այս գրության հեղինակը շատ տարօրինակ մտքեր է առաջ քաշել: Փաստորեն, բացի նրանից, որ մարդն ազատ է իր գործողությունների մեջ, եւ ինքն է որոշում՝ որտեղից մոմ գնի, պետք է մտածի, որ Աստծո համար հաճելի չէ եկեղեցուց դուրս մոմ գնելը: Հետաքրքիր է՝ ով է հանդգնել խոսել Աստծո անունից։
ՀԱՐՑ. Ես ու կինս բանկում ունենք ավանդներ: Մեր գումարի մի մասը ստացել ենք, իսկ մյուս մասը դեռ չենք ստացել: Տեղեկացրել են, որ մյուս մասը կտրամադրեն ավելի ուշ, բայց երբ, չենք իմանում: Խնդրում եմ հստակ տեղեկացնել, թե ե՞րբ կարող ենք ստանալ մեր ավանդները:
Պետրոս Մխիթարի Պետրոսյան, Արուս Պարսամի Սաֆարյան (Արմավիրի մարզ, Նոր Ամասիա գյուղ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ուղղած Պետրոս Պետրոսյանի դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով («Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը»)՝ քաղաքացիներ Պետրոս Պետրոսյանի եւ Արուս Սաֆարյանի նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման վերաբերյալ Ձեզ տեղեկատվություն տրամադրել չենք կարող:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի բնակիչ Պետրոս Պետրոսյանին տրվել է գրավոր պարզաբանում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից քաղաքացուն տրված գրավոր պարզաբանումը կբխի նրա շահերից: Ցավոք, մեզ չհաջողվեց կապ հաստատել քաղաքացի Պետրոս Պետրոսյանի հետ եւ անձամբ պարզել, թե ինչ բովանդակությամբ պարզաբանում է ստացել նա իր ավանդի դիմաց փոխհատուցման վերաբերյալ: