«Ցավում ենք, որ մենք ներկա ենք գտնվում զազրելի գործողությունների». քննարկում բժշկական համալսարանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:

Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի:

Բժշկական համալսարանում հավաքված բժիշկները քննարկման ընթացքում խիստ դատապարտեցին «Սասնա ծռեր» խմբին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը և այլք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս