ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել: Ավելին, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այս տարի նախագահի նստավայրը մոտ 1 մլն դրամ է տրամադրել «ճարտարապետական կոնստրուկտորական նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար»: Իսկ այդ աշխատանքները վստահել են «Արքիտեկչըլ Լայն Պրոջեկտս» ՍՊԸ-ին: Նշենք, որ 2014թ. պետական բյուջեից նախատեսված է 50 մլն դրամ էլ տրամադրել նախագահականին` «վարչական օբյեկտների շինարարություն» եւ 250 մլն դրամ էլ` «վարչական օբյեկտների վերանորոգում» անվան տակ:




Լրահոս