ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներին վեջնական պահանջներ էր ներկայացրել:
Դրանք են` 1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները, 2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին, 3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին: Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է:
Այսօր ԱԱԾ հրապարակեց ձայնագրություններ զինված խմբի գործով:
ArmLur.am-ը ներկայացնում է դրանց համառոտ վերծանումը:
Զանգահարում է մի տղամարդ, խոսում է Գևորգ Մելքոնյանի հետ
-Գևո՛րգ, հոսանքի տա՞կ ես ընկել, մտել ես ըտեղ:
-Մենակ ես չէ, սաղս: Ոչ թե հոսանքի տակ ենք եկել, այլ խաբված ենք եկել: Մենք չենք իմացել, որ սենց բան պիտի լինի: Նենց չի՝ մենակ ես, սաղ… Ասել են՝ խաղաղ ցույց ա լինելու, գնանք:
-Բա որ խաղաղ ցույց ա լինելու, կրակոցի ժամանակ խի՞ ես մտել:
-Ասեցին՝ շուտ արեք, սենց բան ման, խառը վիճակ…
Զանգահարում է մի տղամարդ և խոսում Արթուր Մելքոնյանի հետ
-Արա էդ ո՞ւր գնացիր:
-Արա, մենք ստեղ չեն էկել, արա՛: Դու չես պատկերացնում ինչ ա էղել: Ոնց որ ասեն՝ էթում ենք մի տեղ կանգնում ենք: Պայմանավորված՝ մենթերը պիտի բրախեն էդ Սէֆիլյանին, էդ, որ Ղարաբաղի համար կռված տղա ա: Պռոստը մենք պիտի քանակով ստեղ լինենք, ու կարող ա արդեն Երևան էինք, ասում ա՝ կարողա մի երկու հատ սթից օդ կրակենք, որ մթոմ զոռով խլենք, որ էդ միլիցեքը չդատվեն, ջոկի՞ր: Շոու շինենք: Մերոնք կրակում են, դրանք չեն կրակում:
-Կռիշների՞ն էլ մարդ կար, չէ՞:
-Մե՞ր:
-Հա
-Հա, բա: Սնայպերներ կան, բան կա: Ընկեր ջան, մենք ոչ կրակելու ենք, ոչ էլ: Մենք հավայի լռված ենք: Պիստալետ են իրար նվեր տալիս, խաղ են անում ջահելները, որ տենաս, ուշքդ կգնա:
-Եթե հանձնվեք, ձեզ էստեղից կխձեն:
-Մեր հետինները կխփեն մեզ: Բա էլ ի՞նչ անենք, խելոք նստած ենք: Ո՛չ էն ենք անում, ո՛չ էն: