Այսօր մամուլի ասուլիսին երևանում տիրող իրավիճակի սրացման և հետագա զարգացումների շուրջ լրագրողների հետ զրուցեց գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Հայաստանում միշտ կարող է լինել 5 տոկոս, որոնց համար Հայաստանը բեռ է: Իշխանությունները սխալ արեցին, որ չգնացին ընդառաջ, պետք է քաղբանտարյալններին ազատ արձակեին: Եվ Վիտալի Բալասանյանին տային բոլոր լիազորությունները բանակցելու համար»,- ասաց Ազատ Արշակյանը:
Վերջինիս փոխանցմամբ` եթե մարդն իր կամքին հակառակ գտնվում է մի վայրում, որտեղից չի կարողանում դուրս գալ, ապա դա պետք է միայն պատանդ որակել: «Հանցագործություն է բժշկին պատանդ պահելը: Ես կարծում եմ, որ կոպիտ սխալ թույլ տվեցին զինյալները»,- եզրափակեց նա:
Ավելի մանրամասն` տեսանյութում: