Տպավորություն էր, թե Թուրքիայում ենք. ցանկացածին կարող են փողոցից բռնել, տանել. Արամ Սարգսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը երեկ հայտարարել է, որ կա կասկած, որ մարդիկ ունեն զենք կամ զինամթերք. սա նշանակում է, որ կարող են ցանկացածին փողոցից բռնել, և ինձ մոտ էլ տպավորություն էր, թե Թուրքիայում եմ, այտեղ ևս հեղաշրջման փորձից հետո եղան բազում ձերբակալություններ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ իշխանությունները պետք է ժողովրդի առաջ հաշվետու լինեն, սակայն ժողովրդի մոտ կա արմատավորված կարծիք, որ նրանք ներքին խնդիրները չեն կարգավորում և եթե օրենքը մի մարդու հարցում գործում է, մյուսի դեպքում՝ ոչ, ապա սա բերում է անարդարության:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս