«Պարո՛ն Փաշինյան, ասացինք, չէ՞, որ ես նոր մարզպետ եմ»:
Նոր եւ ոչ կոմպետենտ մարզպետ, քանի որ ի սկզբանե արդեն ի վիճակի չէ պատասխանել պատգամավորների հարցերին եւ առայժմ ունի արդարանալու պատրվակ` նոր է: Իսկ հետո՞, երբ այլեւս նոր չլինի, ի՞նչ պատրվակ պետք է գտնի՝ արդարանալու: Չէ՞ որ սովորաբար նման դեպքերում շատ հարցերի չեն կարողանում պատասխանել նաեւ բավական հին մարզպետերը մի պարզ պատճառով` պատասխանելու բան չունեն. ի՞նչ են անում, որ ինչ էլ պատասխանեն, լավագույն դեպքում ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ձայներ են հավաքում, իսկ առհասարակ ամրապնդում են վաղ «ֆեոդալական-ճորտատիրական եւ տոհմատիրական» կարգերը Հայաստանում: