ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հասարակությունը պարտավոր չէ պորտաբույծներին պահել… Սամվել Ալեքսանյանին էլ անհրաժեշտ է աշխատավարձի բարձրացում»:

Մանվել Բադեյան «Առավոտ»

Փաստորեն, երբեմն նույնիսկ Մանվել Բադեյանն է խելացի եւ ճիշտ մտքեր արտահայտում: Նամանավանդ Բադեյանի այս մի մտքի հետ պարզապես հնարավոր չէ չհամաձայնել: Չնայած ՀՀԿ ներկայացուցիչը տվյալ դեպքում խոսում է նպաստ ստացող գործազուրկների մասին, բայց կարեւորը իր արած արտահայտությունն է, որը բացարձակ ճշմարտություն է. այո՛, հասարակությունը պարտավոր չէ պահել պորտաբույծ եւ մակաբույծ ՀՀԿ-ականներին, ժողովրդի հաշվին հարստացած օլիգարխներին ու չինովնիկներին, բադեյաններին, որոնք լավագույն դեպքում ընդունակ են միայն շողոքորթել Սամվել Ալեքսանյանին: Մարդու, ով աղքատ երկրում հարստանում է:




Լրահոս