Ալեք Ենիգոմշյանն օժանդակե՞լ է զինված խմբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել նախօրեին Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելու վերաբերյալ:

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Կազմակերպված խմբի  կողմից  զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով  ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ)  գնդի  շենքերը եւ շինությունները հուլիսի 17-ին զավթելու եւ պահելու  դեպքի առթիվ հարուցված  եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  քննվող քրեական գործի շրջանակներում, հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել  եւ ժամը 22.30-ին,  դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել  ՀՀ քաղաքացի  Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):  Քաղաքացի  Կոմշույանը  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:

Բերման  ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»:




Լրահոս