Ինչպես հայտնի է` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է այսօր հրավիրել արտահերթ նիստ, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ է արել պատգամավորներին ստորագրել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի տակ, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել քննարկումները:
Նշենք, որ այս պահի դրությամբ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ համաձայնել է ստորագրել 19 պատգամավորներ: Նրանք են`
Նիկոլ Փաշինյան
Թևան Պողոսյան
Զարուհի Փոստանջյան
Լեւոն Զուրաբյան
Խաչատուր Քոքոբելյան
Ռուբեն Հակոբյան
Ալեքսանդր Արզումանյան
Ստեփան Դեմիրճյան
Լյուդմիլա Սարգսյան
Վարդան Օսկանյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Վահե Հովհաննիսյան
Տիգրան Ուրիխանյան
Հեղինե Բիշարյան
Հովհաննես Մարգարյան
Մհեր Շահգելդյան
Լևոն Դոխոլյան
Իշխան Խաչատրյան