«Գրանդ Տոբակո»-ն իրենից առաջ թողեց միայն «Գազպրոմ Արմենիային». «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Գրանդ Տոբակո» ընկերությունը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով միայն «Գազպրոմ Արմենիային»։ Անցած տարի նույն «Գրանդ Տոբակոն» այդ ցանկի միայն 6-րդ հորիզոնականում էր։

Առաջին անգամ է, որ ցանկի ամենաբարձր հորիզոնականներում հայտնվում է արտադրող ձեռնարկություն, և ոչ թե հանքարդյունաբերական կամ ծառայություններ մատուցող ընկերության։ «Գրանտ Տոբակոն» իր վճարած հարկերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է շուրջ 50 տոկոսով։ Գոնե այս մի օրինակը ցույց է տալիս, որ որքան էլ մեր տնտեսության վիճակը վատ լինի և դրա համար գտնվեն բազում պատճառաբանություններ, հնարավոր է ապահովել արտադրության ու արտահանման աճ, ինչպես դա արել է «Գրանտ տոբակոն»։ Իսկ բազմաթիվ այլ, շատ ավելի հարմարավետ ու մոնոպոլ դիրքեր ունեցող օլիգարխներ էականորեն նվազեցրել են հարկերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս