Ուկրաինայում զինամթերքի պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Սումսկայա մարզում փորձարարական կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ է զոհվել, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով մարզի դատախազության մամուլի ծառայությանը:

«Х-27 «երկիր-օդ» դասի հրթիռների 7 մարտագլխիկ է պայթել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դատախազության տեղեկությունների համաձայն՝ հրթիռի մարտագլխիկները բերվել են փորձարական կայան վերամշակման համար:

Հաղորդվում է, որ 3 մարդ է զոհվել, նրանց թվում՝ ՆԱՏՕ-ի մեկ ներկայացուցիչ:




Լրահոս