Ազատությունը գին ունի, և ես միշտ վճարում եմ այդ գինը. Լեւոն Բարսեղյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի լրագրողների «Աասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի սոցցանցի էջում հայտնվել է նրա ուղերձը Էրեբունու Ձերբակալվածների պահման վայրից, որտեղ գտնվում է հուլիսի 27-ից՝ սառը զենք կրելու կասկածանքով:

««Շատ վախենալու զենք : ) (նկարված է 1000 դրամանոց ծալովի դրպանի դանակ՝ 1×8,5 շեղբով)
Սերժիկը նյարդայնացել ու ջղաձգվում է. իմ գրպանի այս 1000 դրամանոց դանակով գործ է սարքում։ Փաթթած ունեմ։ Ազատությունը գին ունի եւ ես միշտ վճարում եմ այդ գինը:
Խնդրում եմ չանհանգստանալ եւ իմ մասին չմտածել, մտածեք Սասնա Ծռերի եւ ոստիկանության հնարավոր բախումը թույլ չտալու մասին։ Հայաստանում քաղբանտարկյալներ չպիտի լինեն, Հայաստանի անօրեն իշխանությունը պիտի փոխարինվի օրինական իշխանությամբ եւ ոչ մի հողակտոր չի հանձնվելու օտարին։
Չվախենաք, չնահանջեք և չզիջեք։
Կարդացեք գիրքս : ) ԶԱՄԲՈ
Սիրով՝ Լևոն Բարսեղյան, 27.07.2016, 19:40»,- ասվում է Բարսեղյանի ուղերձում:

88093

Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանը բերման ենթարկվեց հենց այն օրը, երբ վիրավորվեցին ու հիվանդանոց տեղափոխվեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ու նրա որդին:




Լրահոս