Ես պետք է խոստովանեմ, որ իշխանությունները սկզբնական փուլում ամեն ինչ արել են, որպեսզի հարցը խաղաղ լուծվի: Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Իսագուլյանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները դեմ են եղել, որպեսզի բանակցություններին մասնակցեն չորս անձով. «Տղաների թույլ են տվել, որ բանակցություններին մասնակցեն Վիտալի Բալասանյանն ու Աշոտ Մինասյանը: Նրանց կողմից բանակցություններն անցնում էին հրաշալի»:
Նա նաև ասաց, որ խմբավորման անդամները խախտել են մի շարք պայմանավորվածությունները` նրանք չպետք է թույլ տային բոլոր ասուլիսին ներկա գտնվել բոլոր լրատվամիջոցներին, չպետք է ներկայանային զենքերով, չպետք է թույլ տային լրագրողներին անցնել հսկվող տարածք: Իսագուլյանը նաև հայտարարեց, որ խմբավորման անդամները ահաբեկիչներ են:
Մարնրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: