Իմ պահանջը ուղղված է քրեակատարողական վարչությանը, Արդարադատության նախարարությանը, որպեսզի շտապ կազակերպվի Արամ Մանուկյանի տեղափոխումը քաղաքային հիվանդանոց, տղան գտնվում է ծանր վիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Նա նաև հորդորեց, որպեսզի լրագրողներին թույլ տրվի գնալ և նկարահանել, թե ինչ պայմաններում են պահում Արամին և մնացածին. «Ինձ թվում է, թե դա մի տեղ է, որտեղ երկար տարիներ մարդիկ չեն եղել: Ինձ արգելել են որևէ տեսանկարահանող սարք ներս տանել»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: