![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/75def285-44bd-47ab-aea3-aae7e1103d14-600x399-1.jpg)
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտնում է, որ քիչ առաջ բերման է ենթարկվել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, ով այս օրերին ակտիվորեն ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում և Խորենացու փողոցում:
Սանասարյանը կրկին կոչ է անում հավաքվել Ազատության հրապարակում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին, որ այս պահին տեղեկություններ հաղորդել չեն կարող: