Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելմանվարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւշարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմաններըհիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը եւ հատակը նորոգված են, խցերնառավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս