Մինչ ողջ աշխարհը հետևում էր հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին, մեկ այլ կարևոր պատմություն տեղի ունեցավ տարածաշրջանում, գրում է թուրքական Daily Sabah պարբերականը:
Թուրք փորձագետների կարծիքով՝ Հայաստանում մեկուսացումն ու տնտեսական խնդիրները երկրի կառավարության դեմ ուղղված զանգվածային ցույցերի պատճառ դարձան:
Պարբերականը հիշեցնում է, որ զինված անձինք հուլիսի 17-ին Երևանում գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը: Զինված խումբը, ինչպես գրում է Daily Sabah-ը, մեկ ոստիկանի էր սպանել:
Պարբերականի խոսքով՝ զինված խումբը դեռևս ավարտին չի հասցրել իր գործողությունները և կոչ է անում ցուցարարներին դուրս գալ կառավարության դեմ: