«Հիմարություններն ու ցնորաբանությունները չեմ մեկնաբանում»:
Հիմարություններն ու ցնորաբանությունները, ըստ Կոտայքի մարզպետի, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի եւ նոր գյուղապետի ընտրությունների մասին լուրերն են: Ստացվում է, որ Շահգալդյանին ձեռնտու է, որ Հ. Մուրադյանի սպանության պատվիրատուն չբացահայտվի: Հետաքրքիր է, ինչի՞ց է վախենում Կովալը, սակայն եթե վախենում է, ուրեմն պատճառ կա: Ի դեպ, նույն Կ. Շահգալդյանն էր, որ ժամանակին արդեն սպանված Հ. Մուրադյանի մասին վատ էր արտահայտվում: Այնպես որ, այստեղ միակ հիմարությունն ու ցնորաբանությունն այն է, որ Շահգալդյանի նմանը կարող է մարզպետի պաշտոն զբաղեցնել: