ՊՊԾ գնդում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկացրեց, որ բուժաշխատող Սալվադոր Խեչոյանը հիվանդին տեղափոխելիս գունդ չի վերադարձել: Այսօր գնդում գտնվում են նորայր Թեւանյանը եւ Մալինա մարգարյանը: «Սալվադորը երեկ հիվանդին տեղափոխելիս հիվանդանոց գունդ չի վերադարձել: Ինքը ուղղակի չի վերադարձել: Ոչ մի նորություն չունեմ իրենցից: Շատ զբաղված էինք, հեռախոսազանգերին չեմ պատասխանել: Հնարավոր է, որ օրվա ընթացքում կապ հաստատեմ իրենց հետ: Ես Արայիկ Խանդոյանից ոչ մի ինֆորմացիա չունեմ դեռևս»:




Լրահոս