«Մեզ ասացին` հեռախոսները տվեք մեզ, առողջապահության նախարարը կգա, նոր դուրս կգաք». ինչ են պատմում պատանդառված բժիշկները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ ասացին երկու բրիգադ մտեք ներս, որովհետև երկու վիրավոր կա: Գնացինք, սկզբից վիրավորները տեղում չէին, կանչեցին, սպասարկեցինք: Իրենք կտրականապես հրաժարվեցին դուրս գալ: Ոստիկանության հրապարակած տեսանյութում այս մասին պատմում է ՊՊԾ գնդի տարածքում երեք օր անցկացրած բժիշկ Նորայր Թևանյանը:

«Մեզ ասացին`  հեռախոսները տվեք մեզ, առողջապահության նախարարը կգա, նոր դուրս կգանք: Իմ բուժակը` հենց առաջին օրը խառնվեց իրար, որոշեցին բաց թողնել: Մյուս բժիշկը երեկվա վիրավորներին հանելուց հետո էլ դուրս չեկավ», – հայտնեց նա:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս