![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/13898232_1769231813361393_1778200346_o.jpg)
Այրվածքաբանության կենտրոնում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Հակոբ Սիմիդյանն այսօր այցելել են նախօրեին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանին և Սարի թաղի դեպքերի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանին։
Փաշինյանը հայտնում է, որ Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Մանուկյանը ապաքինվում է։ ««Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում այցելեցինք աչքը կորցրած Սայաթ Հարությունյանին և Սարիթաղի դեպերի ժամանակ վնասվածքներ ստացած ևս չորս քաղաքացու, որոնց ապաքինումը ընթանում է նորմալ։ Մյուսները դուրս էին գրվել», – հայտնում է նա։