Շաքրո Մոլոդոյին սիրած կինն է դրդել հանցանք գործել. Life.ru

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենքով գող Շաքրո Մոլոդոյը խոշոր գումար է շորթել Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Քիմից սիրած կնոջ խնդրանքով, ով ցանկացել է այդ ռեստորանի սեփականատերը դառնալ: Այս մասին հայտնում է Life հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Ոմն Ելենա Ս.-ն, ով Շաքրո Մոլոդոյի ընկերուհին է, 2015թ. նոյեմբերին դիզայներից տեղեկացել է, որ ավարտվել են ռեստորանի կառուցման աշխատանքները և որոշել է օրենքով գողին դրդել վերցնել ռեստորանի վերահսկողությունը:

Քննությունը հաստատել է, որ Շաքրոն չի համաձայնվել ընկերուհու առաջարկի հետ մեկ ամսից ավելի, սակայն ի վերջո համաձայնության են եկել:

Օրենքով գող Շաքրո Մոլոդոյը ձերբակալվել է 2 մարդու սպանության և Elements-ի սեփականատիրոջից խոշոր գումար շորթելու մեղադրանքով:




Լրահոս