ՀԱՐՑ. Ես աշխատում եմ առեւտրական կազմակերպությունում: Այս տարվանից տնօրինությունը կրճատել է իմ արձակուրդը մինչեւ 24 աշխատանքային օր, այն դեպքում, երբ անցյալ տարի ինձ տրամադրվել էր 29 օր: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք նման որոշումն օրինական է:
Լուսինե Շահնազարյան (49 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱՕ 159 հոդվածի՝ աշխատողների ամենամյա վճարվող արձակուրդը պետք է լինի 28 աշխատանքային օրից ավելի:
160 եւ 161 հոդվածներով առանձին կարգի աշխատողների համար նախատեսված են շարունակական եւ լրացուցիչ արձակուրդներ մինչեւ 35 օր, բացառիկ դեպքերում մինչեւ 48 օր, այդ թվում, օրինակ, ոչ նորմավորված աշխատանքային օրվա դեպքում: Այդպիսի արձակուրդի տրամադրման տեւողությունը եւ կարգը որոշվում է կոլեկտիվ պայմանագրերում եւ այլ արձանագրություններում՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն:
Եթե լրացուցիչ հնգօրյա արձակուրդը Ձեզ է տրամադրվել ՀՀ ԱՕ 160 եւ 161 հոդվածներով նախատեսված պատճառներից մեկի հիման վրա, եւ Ձեր պայմանագրի պայմանները մնացել են անփոփոխ, ապա Ձեզ լրացուցիչ արձակուրդից զրկելը անօրինական է:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: