«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ֆորմալ առումով իշխանությունների թեկնածուն է, սակայն ըստ ամենայնի աջակցությունը ավելի շատ հռչակագրային բնույթ է կրելու, եվ Բալասանյանը պետք է հույսը դնի իր թիմի եվ վարկանիշի վրա: Ասվածի ապացույցն այն է, որ հայաստանյան իշխանությունների էլեկտորալ ամենաուժեղ ռեսուրսներից մեկը ՝ Գազպրոմ Արմենիայի Շիրակի մասնաճյուղը աշխատում է ոչ թե Բալասանյանի, այլ նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված Հովհաննես Մարգարյանի համար, որը հանրապետության երկրորդ քաղաքում հայտնի է օգնություն կաթի փոշու գողության գործով:
Ըստ քաղաքում տարածված լուրերի, այդ ընկերության գլխավոր դեմքերը լինելու են Հովիկ Մարգարյանի ցուցակում: Դրանց թվում են իրացման գծով պետի տեղակալ Աղասի Ջանոյանը եվ Սերգեյ Ամիրբեկյանի խորհրդական Համիկ Պողոսյանը: Թերեվս զարմանալ պետք չէ քանի, որ Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շրջված է, եվ մենք ունենք ընդդիմություն, որին բացահայտ կերպով աջակցում է իշխանությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: