«Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց». Պավել Մանուկյանի պատասխանը Ժիրայր Սէֆիլյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Ժիրայր Սէֆիլյանը նամակ է հղել Պավլիկ Մանուկյանին՝  կոչ անելով դադարեցնել հացադուլը: Ի պատասխան Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը տրամադրել է նրա պատասխանն ուղղված Սէֆիլյանին:

«Մեր «Սասնա ծռերի» վիրավոր մարմինները որպես կամուրջ քո ոտքերի տակ դեպի մոտալուտ հաղթանակ, միայն այդ դեպքում ես կփոխեմ որոշումս, հույսով, որ շուտով կգրկախառնվենք իրարու, ապրելով ազատության բերկրանքը, և այն սերունդներին փոխացնելու երաշխիքով:

Իմ սիրելի հայ ժողովուրդ քեզ համար նահատակության բոլոր տեսակները ես ինձ համար համարում եմ պատվաբեր: Միշտ վախեցել եմ անիմաստ և էժան մեռել լինելուց:
Երկուսուկես տասնամյակ շարունակ արել եմ հնարավորինս, ամեն օր խոցոտվող մարմնիդ մի փոքրիկ վահան ծառայելով, հուլիսի 16-ից, որպես քո ձեռքին կենդանի սուր: Իմ այս որոշումը՝ հացադուլը` պայքարի ձև է, թեկուզ նահատակութան գնալը քո ձեռքերում սուրն աներեր պահելն է:

Այսօր իմ զորահրամանատարի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արդեն ստացել եմ հացադուլը դադարեցնելու հորդոր և պահանջ, բայց այդ որոշումը կարող ես չեղարկել միայ դու: Այլևս այդ սուրը պատյան չտանելով», – նշել է նա:

Ավելի ուշ Ինեսսա Պետրոսյանը մեզ փոխանցեց, որ Պավլիկ Մանուկյանը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը:




Լրահոս