Հայ մարզիկներն անհամբերությամբ են սպասում Օլիմպիական Խաղերի մեկնարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները մեծ անհամբերությամբ են սպասում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին:

Անցած մի քանի օրերի ընթացքում թիմի անդամները հասցրել են ծանոթանալ օլիմպիական գյուղին, նոր կապեր հաստատել այլ մարզիկների հետ և, որն ամենակարևորն է, շարունակում են մարզումային հստակ ծրագրով նախապատրաստվել քառամյակի ամենասպասված մարզական իրադարձությանը՝ Օլիմպիական խաղերին:

Ավելի քան 10.500 մարզիկների համար նապատեսված օլիմպիական գյուղը նման է «աշխարհի մայրաքաղաքի», որտեղ խոսում են բոլոր լեզուներով:

Այս օրերին Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 33 մարզիկներից միայն ըմբիշներն են, որ Ռիոյում չեն: Նրանք օլիմպիական քաղաք կժամանեն` օգոստոսի 9-ից սկսած:

Օգոստոսի 3-ին կայացել է դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը:

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով ժամը`20:00-ին, լեգենդար «Մարականա» մարզադաշտում կկայանա Ռիոյի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը:

ՀԱՕԿ լրատվականը կարճ շրջայց կատարեց օլիմպիական գյուղում և մեդիա կենտրոնում, որտեղից ձեզ է ներկայացնում առաջին լուսանկարները:




Լրահոս