ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ամուսիններից մեկն այլ երկրի քաղաքացի է, ապա ինչպե՞ս է կարգավորվում նրանց երկուսի քաղաքացիության հարցը: Եվ խնդրում եմ ասել, թե ինչպես է որոշվում երեխայի քաղաքացիությունը:

Սուսաննա Սահակյան (38 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացու ամուսնությունն օտարերկրացու հետ մեխանիկորեն չի հանգեցնում ամուսիններից որեւէ մեկի քաղաքացիության փոփոխման, ինչպես նաեւ ամուսիններից մեկի քաղաքացիություն փոխելը չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման: Սակայն նշված հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքացիության փոփոխման համար:
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Վերջինի բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
նա ծնվել է ՀՀ-ում,
ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ,
ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

ՀՀ սփյուռքի նախարարություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ օրենքն ընտրության հնարավորություն է տալիս` երեխայի ծնվելու դեպքում ծնողներն իրենք ընտրեն իրենց զավակի քաղաքացիությունը: Բայց ցավալի է, որ վերջին շրջանում նկատվում են դեպքեր, երբ ծնողներն առաջին իսկ հնարավորության դեպքում ընտրում են այլ երկրի քաղաքացիություն, քանի որ, որպես կանոն, ոչ հայկական քաղաքացիությունը համարվում է  առավել  շահավետ:




Լրահոս