Ինչու էին աշտարակցիները բողոքի ալիք բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի բնակիչները հավաքվել են քաղաքի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի և «Աշտարակ էլեկտրացանցի» դիմաց: Նրանք բարձրաձայնում են, որ արդեն մեկ տարուց ավել է` էլեկտրաէներգիայի տատանման և անջատումների պատճառով իրենք կրել են մեծ չափի վնասներ:

ArmLur.am-ի հետ զրույցում Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը վստահեցրեց, որ հարցը կուսումնասիրվի, կպարզաբանվի, թե ՀԷՑ-ն ինչ քայլեր է ձեռնարկել, ինչ միջոցներ են կիրառվել:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս