Ինչ է պատմում կալանքից ազատված Ալեք Ենիգոմշյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բովանդակային առումով իմ դեմ ուղղված մեղադրականն և ընթացակարգային քայլերը լրիվ անհիմն են: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցելու մեջ մեղադրվող Ալեք Ենիգոմշյանը, ով այսօր է ազատվել կալանքից:

«Քանի որ այդ ընթացակարգային որոշումները լրիվ անօրինական էին` կա´մ պետք է հիմնավորվեին, կա´մ այսօրվա որոշումը կայացվեր: Հիմնավորումները երեքն էին` օժանդակելը հիմնավորում էին Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ կայուն կապ պաշտպանելով, տեղյակ պահելով բանակցությունների մասին և ցուցարարներին հրահրելով՝  անկարգություններ ցույց տալու և նաև ոստիկանության շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդ ուղղվելու… այս ապացույցներով են ինձ մեղադրել: Երեքն էլ անհեթեթություն են»,- հավելեց նա:

Կրկին անդրադառնալով հարցին` Ժիրայր Սէֆիլյանն ի վերջո պահանջո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ, Ենիգոմշյանը պատասխանեց. «Ժիրայր Սէֆիլյանն առաջին օրվանից և նաև իմ մասնակցության վերջին օրը միևնույն բանն է ասել: Նա ասել է, որ եթե ինքը հանդիպի տղաներին, տղաների հետ քննարկի իրավիճակը, լավ հասկանա, դրանից հետո կհանդիպի Սերժ Սարգսյանին: Ինքն ասում էր՝ եթե ես հանդիպեմ նրան, իմ առաջին պահանջը չի լինելու` Սե´րժ,    հեռացի´ր: Ստեղծված իրավիճակում եթե նրան հաջողվի հանդիպել Սերժ Սարգսյանին, նա չի ասի հեռացիր:




Լրահոս