Քաղաքացուն 13 տարի քաշքշուկների մեջ գցելուց հետո Երևանի քաղաքապետարանը որոշեց խնդրին լուծում տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս այս տարվա փետրվարին ArmLur.amխմբագրություն էր դիմել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի բնակիչ Ռուբիկ Շահբազյանը և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի անբարեխիղճ գործունեության պատճառով տարիներ շարունակ չի կարողանում լուծել իր խնդիրները: Այսպես, քաղաքացին մեզ պատմել էր, որ ինքը տառապում է սուր բրոնխյալ աստմայով, երկրորդ կարգի հաշմանդամ է: Բժիշկներն իրեն խորհուրդ են տվել տեղափոխվել և բնակություն հաստատել Երևանում, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի բարելավվել առողջական վիճակը:

Հետևելով բժիշկների խորհրդին՝ Գավառի բնակիչը դեռևս 2003 թվականին որոշում է հողակտոր գնել մայրաքաղաքում: Սակայն առողջական խնդիրներին նոր՝ այլ խնդիրներ են ավելանում: Բանն այն է, որ 13 տարի առաջ Ռուբիկ Շահբազյանը քաղաքապետարանին վճարել է պահանջված գումարը, սակայն տարիներ շարունակ քաշքշուկներից ու նորանոր խնդիրներից բացի քաղաքացին այլ բան քաղաքապետարանից չէր ստանում:

Անսպառ դիմումներից, բողոքներից, մեծ քանակությամբ գումարներ վատնելուց հետո այս տարի գործին շոշափելի ընթացք է տրվել: Ցավոք, խնդիրը վերջնականապես չի լուծվել, սակայն մեկ տասնյակ տարուց ավելի ձգվող հարցը, կարծես, լուծում կստանա:

Ռուբիկ Շահբազյանը ArmLur.am-ին հայտնեց ընթացքի մանրամասները` բաց նամակի տեսքով:

Այն ներկայացնում ենք ստորև:

«Հողի առաջարկը պարոն Տարոն Մարգարյանն արեց, մի բան էլ` ավել: Սուր բրոնխյալ աստմայով 2-րդ կարգի հաշմանդամ եմ, բժիշկները խորհուրդ տվեցին, որ Երևան քաղաքում ապրեմ: Ես իմ  կարևոր ունեցվածքը վաճառեցի, ՌԴ-ից հարազատներս գումարով  օգնեցին, որ գործ դնեմ, իրենք էլ վերադառնան աշխատենք, ապրենք:

2003թ. աճուրդով Երևանի քաղաքապետարանից 400քմ հողակտոր գնեցի, տղայիս՝ Մուշեղ Շահբազյանի անունով: Ինձ թույլատրեցին նախագիծ կազմել. կազմվեց, կատարվեցին տարբեր փոփոխություններ, որոնց համար լավ պատկերացնում եք` որքան գումար ծախսած կլինեմ:

2004թ. Գավառում մայրս մահացավ, ես վերադարձա Երևան: Առինջեցի մեկը զավթել էր  տարածքս 8 մետրով, կատարել ապօրինի շինարարություն (բոլոր ապացույցները, փաստաթղթերն ունեմ) ապօրինի շինությունը դարձրին օրինական, ես մնացի օդի մեջ:

Երվանդ Զախարյանը, Սամվել Դանիելյանը, Հովիկ Հովսեփյանը և առինջեցի Հուսիկ Գրիգորյանը որոշ թղթերի տակ ինձ ստորագրել տվեցին: Նորից ստիպված դիմեցի   Սամվել Դանիելյանին: Ասաց, թե գնա ուրիշ հող ճարի, կտանք: Հողը ճարվեց Ավանում, բայց չտվեցին, իրենցով արեցին: Ես մեծ գումարներ եմ ծախսել փորձաքննությունների, ջրմուղկոյուղու, էլեկտրոցանցի համար, 700-1000 մետր հեռախոսագիծ եմ անցկացրել: Ու այդ մարդիկ պետք է պատասխան տան ինձ սնանկացնելու համար:

Ինձ սնանկացրին, վարկերի, պարտքերի տակ մնացի: Ես ու կինս 2-րդ կարգի հաշվանդամ ենք, տղաս`3-րդ կարգի: Տանս մեծանում են երկու անչափահաս երեխաներ:

Խնդիրը լուծվեց, բայց որոշ հարցեր դեռևս կան»:




Լրահոս