ՊՊԾ գնդում գտնված բժիշկներից ցուցմունքներ են կորզել. փաստաբան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանն անդրադարձավ «Սասնա ծռեր»-ի անդամների կալանավորման որոշումների քաղաքական բնույթին:

«Նախ բոլորի մեղադրանքները բացարձակապես նույնն են: Դատարան ներկայացված միջնորդությունները նույնն էին: Նույնն էր նաև Արթուր Սարգսյանի մեղադրանքը: Մի քանի օր գերլարված աշխատանքը տվել է այս անորակ պրոդուկտը, որն իրավապես բացարձակ անիմաստ է»,- նշեց նա:

Եգորյանը նշեց, որ Սարգսյանի ուղղությամբ դիպուկահարի ավելի քան 40 կրակոց է արձակվել, սակայն նա հրաշքով ողջ է մնացել: Նա նաև անդրադարձավ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում գտնված բժիշկներին և նշեց, որ նրանցից ցուցմունքներ են կորզվել:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս