«Սասնա ծռեր» խմբի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով փաստաբանական խումբ է ձևավորվել և, ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին առաջադրվեց մեղադրանք, և նույն օրը որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություններ ներկայացվեցին, իսկ պաշտպանների միջնորդությունները մերժվեցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր հիշեցրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ով այդ փաստաբանական խմբի անդամներից է:
«Պատանդ վերցնելու և պահելու դեպքում խոսքը վերաբերում է բուժաշխատողներին, ովքեր հուլիսի 27-ից հուլիսի 31-ը պահվել են պատանդի կարգավիճակում: Կալանքի հարցը քննելիս առաջնային պայմանն այն էր, որ նախաքննության մարմինը պետք է ներկայացներ բավարար չափով ապացույցներ, որ խմբի անդամ տղաներն իրապես կարող են առնչություն ունենալ այն մեղադրանքների հետ, որոնք առաջադրվել են: Բոլորի մեղադրանքների որոշումները նույնաբովանդակ էին, նույն ստանդարտ ձևակերպումներով: Որևէ մեկի գործողություններն անհատական չէին»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: