Օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանից երկու ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին: