Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նեղ կազմով հանդիպումը տևել է 2 ժամ:
Ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած ճգնաժամից հետո Պուտին-Էրդողան առաջին հանդիպումն էր:
Նեղ կազմով հանդիպումից հետո լայն կազմով կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը:
Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ նա առաջիններից էր, ով հեղաշրջման փորձից հետո զանգեց Էրդողանին: