«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման որդիների մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները. նա վստահ է, որ Միայնակ Գայլը ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ծայրահեղ քայլին դիմեց հանուն իր ազգի և ժողովրդի: ArmLur լրատվականն այսօր այցելել է Ծաղկահովիտ՝ Խանդոյանների հայրենի գյուղ, որտեղ զրուցեց Տիկին Ռիմայի հետ: Վերջինս նշեց, որ երբեք չի կարող քննադատել որդու արարքը, քանի որ վստահ է. Արայիկն այլ ելք չի ունեցել:
Տիկին Ռիման մեզ հետ զրուցում նշեց, որ ինքը տեղյակ չի եղել որդու մտադրության մասին: Նա միայն առավոտյան է իմացել , որ իր որդին ՊՊԾ գունդը գրաված տղաների մեջ է: Ինչպես հայտնի է՝ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին նույնպես կալանավորել են, սակայն մայրը վստահեցնում, է, որ նա ոչ մի մասնակցություն չի ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին:
Մանրամասները` տեսանյութում
Լիդա Եղիազարյան , Հովսեփ Հովսեփյան