«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքի որոշումը վերանայելու համար դիմել են Վերաքննիչ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան` որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերանայելու համար:

Մեր հարցին` ինչ պայմանով են ցանկանում, որպեսզի կալանքի որոշումը փոփոխվի` գրավի դիմա՞ց բաց թողնելով, թե՞ ստորորգրությամբ չհեռանալու պայմանով, փաստաբանը պատասխանեց, որ իրենք ավելի շատ հակված են նրան, որ առհասարակ այդ որոշումը վերացվի. «Մենք, առհասարակ, ասում ենք, որ կալանքը չպետք է կիրառվեր, իսկ եթե կիրառվել է, ապա պետք է փոխարինվի գրավով»:

Գագիկ Եղիազարյանի առողջական վիճակը, մեր զրուցակցի փոխանցմամբ, բավարար է:




Լրահոս