Արդեն հայտնել ենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը:
Վերաքննիչ դատարանի դիմաց արդեն մեծ թվով մարդիկ են հավաքվել, որոնց թվում է նաև Խանդոյանների մայրը՝ տիկին Ռիման: Ներկաներն իրենց ձեռքներին տարբեր գրառումներով պաստառներ են պահում: