![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/unnamed-9.jpg)
Արարատ Խանդոյանի կալանքի որոշման բողոքի քննությունը հետաձգվել է: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` այն կկայանա օգոստոսի 12-ին: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը: Վերջինս տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկից դատարան չէին բերել տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ, և ինքը միջնորդել է նիստը հետաձգել: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Նշենք, որ դատարանի դիմաց էին հավաքվել Խանդոյանի հարազատները, այդ թվում նրանց մայրը՝ Տիկին Ռիման, Արայիկ Խանդոյանի կինն ու որդին:
![Արայիկ Խանդոյանի կինը](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/13942480_1774172809533960_2006728708_n-338x600.jpg)
![5](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/5-10-600x338.jpg)