Ռիոյի խաղերի անակնկալները. ինչու են մարզիկները կապտուկներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԻոյի օլիմպիական խաղերն արդեն առաջին արդյունքներն են բերում, բազմաթիվ մարզիկներն արդեն ստացել են իրենց մեդալները, մյուսները դեռևս մարզվում են, որպեսզի արդյունքի հասնեն:

Արդեն կան լուրջ վնասվածքներ, անհաջողություններ, ինչպես նաև տարօրինակություններ:

1

Օրինակ, 19-ակի օլիմպիական չեմպիոն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը: Նա հայտնվեց կապտուկներով…բանկաներից առաջացած կապտուկներով: Հիշո՞ւմ եք, տատիկներն էին  բանկաներ գցում:

2

Նման կապտուկները բանկաների պրոցեդուրայի արդյունք են: Այդ հետքերը նկատվում են մի շարք մարզիկների մոտ:

3

Գիտնականներից շատերը կարծում են, որ նման մեթոդն ամրապնդում է իմունային համակարգը տարբեր տեսակի վնասվածքներից, արագացնում է բարակ հյուսվածքների վերականգնումը:

4

Կապպինգի հնարավոր հետևանքներից մեկն այն է, որ թթվածնային անբավարարվածություն կարող է առաջանալ:

5

Մարզիկների խոսքով՝ վակուումային թերապիան լավացնում է արյան շրջանառությունը, մկաններն արագ են վերականգնվում:

6




Լրահոս