Հայաստանյան մեդիադաշտի 15 ներկայացուցիչներ «Հանուն խոսքի ազատության» խորագրով հավաք են կազմակերպել Ազատության հրապարակում: Սա Հայաստանում, կարելի է ասել, աննախադեպ ակցիա է, քանի որ տարբեր դիրքորոշում ու պատկերացում ունեցող մի շարք խմբագիրներ գործող իշխանությանը կոնկրետ պահանջներ են ներկայացնելու` տալով վերջնաժամկետ:
Նախաձեռնող խմբի անդամներին պարբերաբար ԶԼՄ այլ ներկայացուցիչներ ևս միանում են, այդ թվում` իշխանական լրատվամիջոցներ:
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանների թիկունքից հարձակվեցին լրագրողների վրա ու թիրախավորված ծեծի ենթարկեցին մեր գործընկերներին, կոտրեցին մասնագիտական գործիքները:
Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք, որին կարող են մասնակցել ինչպես լրագրողներ, այնպես էլ՝ իրավապաշտպան, լրագրողական կազմակերպություններ: Համբերության բաժակը լցվել է:
Ակցիայի ընթացքը` ArmLur.am-ի տեսանյութում: