![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/3864.png)
Այսօր տեղի է ունեցել Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի նիստին ներկա էին ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ:
Տարածքային խորհուրդը քննարկեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և որոշեց սեպտեմբերի 18-ին Աշտարակի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Արշալույս Մեջլումյանին: Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհուրդը հաստատեց նաև քաղաքապետի առաջիկա ընտրություններում ԲՀԿ ավագանիների ցուցակը:
ԲՀԿ մամուլի ծառայություն