Խոսքի ազատության խնդիրն այլևս քաղաքական խնդիր է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա իրավիճակը վերլուծելով` մենք պետք է հանգենք մի եզրակացության, որ անընդհատ նույն գործողություններն անելով` բախվում ենք նույն կետին: ArmLur.am-ի հետ զրույցում Ազատության հրապարակում լրատվամիջոցների ներկայացուցիչների կազմակերպած ակցիայի ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքի ազատության խնդիրն այլևս քաղաքական խնդիր է: Եթե խոսքի ազատության լուծումը, ապա կա նաև ընդհանուր լուծում: Ապրում ենք մի երկրում, որտեղ խոսվում է գողական արժեքների մասին, և այդ արժեքների կրողները ոստիկանների հետ ուս ուսի տված` բռնության են ենթարկել լրագրողներին», – նշեց նա:

Մանրամասները՝  տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս